Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Խուժել է խաղադաշտ ու հարվածել դարպասապահին

Խուժել է խաղադաշտ ու հարվածել դարպասապահին
20.10.2012 | 15:55

Անգլիական championship լիգայի «Շեֆիլդ Ուենսդեյ»-«Լիդս» մրցամարտի ժամանակ վերջինիս կողմից պատասխան գոլից հետո խաղադաշտ է խուժել «Լիդսի» երկրպագուներից մեկն ու երկու ձեռքով հարվածել տանտերերի դարպասապահ Քրիս Կիրլենդի դեմքին: Խուլիգանին հաջողվել է թաքնվել: Անգլիական լրատվամիջոցների հավաստումով վայ-ֆուտբոլասերը դարձել է Բրիտանիայի գրեթե թիվ մեկ փնտրվող հանցագործը:
Հարկ է նշել, որ դեռեւս մինչեւ ութսունական թվականներն իրենց անհավասարակշռությամբ աչքի ընկնող անգլիացի երկրպագուների պահվածքի մեջ այս ընթացքում որակական տեղաշարժ է եղել, և սույն փաստը լրջորեն ցնցել է ոչ միայն ֆուտբոլասեր հասարակությանը, որի պահանջը մեկն է` գտնել ու պատժել խուլիգանին օրենքի ողջ խստությամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1632

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ